Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը շատ լուրջ տպավորություն է թողել իր վրա։ Լուկաշենկոն նրան բնութագրել է որպես «հեռանկարային երիտասարդի»։
«Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ինձ վրա շատ լուրջ տպավորություն թողեց։ Խելացի, երիտասարդ, հեռանկարային, համագործակցության պատրաստ մարդ է. նա ամենևին էլ այնպիսի բռնապետ չէ, ինչպես նրան ներկայացնում են»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի հետ հանդիպման ժամանակ։
Բելառուսի ղեկավարը հավելել է, որ ԿԺԴՀ պետական գործերի նախագահի հետ լավ հարաբերություններ են հաստատվել։ «Մենք մեծ հույսեր ենք կապում Պրիմորիեի երկրամասի հետ. ինչպես ժամանակին քննարկել էինք, այնպես էլ հիմա ակնկալում ենք, որ դուք միջնորդ կլինեք ԿԺԴՀ-ի հետ մեր առևտրում։ Որովհետև այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք դուք ունեք Կիմ Չեն Ընի հետ, ուրիշ ոչ ոք չունի։ Նա ինձ շատ բան է պատմել ձեր մասին և հավանություն է տվել այս գաղափարին»,- դիմելով Կոժեմյակոյին՝ հավելել է Լուկաշենկոն։



