Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել է, որ արգելել է կառավարությանը եւ պաշտոնյաներին դժգոհել պատժամիջոցներից։
«Ես առաջնորդվել եմ պարզ տրամաբանությամբ, այսօր կարող եմ ասել. եթե պետին, պաշտոնյային, ձեռնարկության տնօրենին հնարավորություն տաս խուսափել լարումից եւ աշխատելուց, նա կօգտվի դրանից։ Ուստի ես միանգամից ասացի. «Պատժամիջոցներ չկան։ Մոռացեք, ձեզ համար պատժամիջոցներ չկան»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ «ինչ տարբերություն մեր մարդկանց համար՝ պատժամիջոցներ կա՞ն, թե՞ չկան»։ «Նրանք ցանկանում են ապրել, նրանք ցանկանում են աշխատել։ Իսկ ժամանակը պետ է ընտրել մեզ, եւ մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի մեր մարդիկ ապրեն, աշխատեն եւ կարողանան ընտանիք պահել»,- ասել է Բելառուսի նախագահը։