Հատուկ բանագնաց Ջոն Քոուլի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Իրանում պատերազմը դադարեցնելու իր սեփական տարբերակը։
«Ես նրանց առաջարկեցի Իրանում պատերազմը դադարեցնելու իմ տեսլականը։ Այն, ինչ ես եմ տեսնում։ Ես չեմ ուզում հրապարակավ ասել դա։ Ես նրանց առաջարկեցի մեկ այլ տարբերակ»,- ասել է նա։
Լուկաշենկոն խոստովանել է, որ որոշակի իմաստով Բելառուսը «որոշ վիճակի մեջ է ընկել», ինչը նշանակում է, որ բոլոր ներգրավված կողմերի հետ կա որոշակի մակարդակի հարաբերություններ եւ դրանք զարգացնելու ցանկություն։
«Մի կողմից՝ Իրանը, ենթադրաբար մեր դաշնակիցները։ Նրանք չլսեցին ինձ, երբ ես նրանց ասացի պատերազմի նախօրեին, վաղուց։ Ամերիկացիները գիտեն դա։ Եվ հետո կան Էմիրությունները, Կատարը եւ հատկապես Օմանը. մենք հիմա հույսը դնում ենք դրա վրա։ Նրանք բոլորը խճճված են այս ամենի մեջ։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում սաուդցիների հետ։ Այսպիսով, թվում է, թե մեր ժողովուրդն է այստեղ է, իսկ մյուս կողմում՝ էլի մեր ժողովուրդն է։ Եվ Աստծո կամքով, սա կավարտվի։ Մենք ունենք միայն մեկ սկզբունք. սա պետք է ավարտվի։ Որովհետեւ երկու կողմերում էլ մեր ժողովուրդն է»։ «Բոլորը տառապում են»,- ասել է Լուկաշենկոն, հաղորդել է Belta-ն։



