Լռե՛ք եւ դուրս եկե՛ք. Փաշինյանը հունից դուրս...

Ինչ վերաբերում է հարցին, թե լրագրող Նիկոլ Փաշինյանի ժամանակի արդարությունը սա՞ է, խոսքի ազատությունը սա՞ է՝ այո՛ խոսքի ազատությունը դա է, որ դուք և մյուսներն այդտեղ կանգնած ձեր հարցերն անկաշկանդ տալիս եք և ստանում եք ձեր պատասխանները, անկախ նրանից՝ ինչքանով եք գոհ այդ պատասխաններից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NewDay.am-ի  լրագրողի հարցին:

Լրագրող Անի Գևորգյանն իր հարցում ընդգծել էր, որ մի քանի անգամ, տարբեր իրավիճակներում վարչապետի աջակիցներն իրեն հարվածել են և պատասխանատվության չեն ենթարկվել: 

«Ես մի քանի անգամ, իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք, հազար ներողություն, ՊՊԾ-ի ոտքի տակ ընկնում: Այդ մարդիկ իրենց ծառայությունն են իրականացնում և դուք, իմ կարծիքով, դիտավորալ գալիս եք, ընկնում եք ՊՊԾ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով, Ձեր վրայով քայլեն և շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ Ձեր վրայով չեն քայլում»,-նշեց վարչապետը:

Լրագրողն արձագանքեց Փաշինյանին, ասաց, որ խոսում է ոչ թե ՊՊԾ աշխատակիցների, այլ նրա աջակիցների մասին:

«Ես էլ խոսում եմ Ձեր մասին, հարցը տվեցիք, լռե՛ք մի հատ: Լռե՛ք ասացի»:

Լրագրողը հորդորեց չգոռալ իր վրա, որին ի պատասխան վարչապետը շարունակեց. «Լռե՛ք, թե չէ հենց հիմա դուրս կտարվեք այստեղից: Լռե՛ք, լռե՛ք հենց հիմա: Ես պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պառկում եք, որ ՊՊԾ-ի տղաները Ձեր վրայով քայլեն»,-նշեց Փաշինյանը:

«Ես էլ ասում եմ՝ դուք դիտավորյալ Ձեր աջակիցներին ուղարկում եք, որպեսզի հարբած աջակիցները Մայր Աթոռում ինձ հարվածեն և պատասխանատվության չենթարկվեն»,-ասաց Անի Գևորգյանը, որին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ ես հարբած աջակիցներ չունեմ:

Գևորգյանը դիտարկում արեց, ասաց, որ Փաշինյանն էր 2018-ին ավտոբուսների առաջ պառկում:

«Ես պառկում էի և հայտարարում էի, որ պառկում եմ, դուք էլ համարձակություն ունեցեք ու ասեք, որ պառկում եք, որ ՊՊԾ-ի աշխատողները Ձեր վրայով քայլեն: Դուք դիտավորյալ, իմ աչքի առաջ, վերջին անգամ Մասիսում պառկել եք, որ ՊՊԾ-ի աշխատողները Ձեր վրայով քայլեն»,-նշեց Փաշինյանը, որին ի պատասխան լրագրողը նշեց, որ Փաշինյանի հետ Մասիսում չի գտնվել:

Մանրամասն՝ տեսանյութում։