րևմտյան դրամաշնորհներով սնվող media.am-ի մասին վերջին օրերին անդրադարձել ենք, քանի որ այս կայքի թեթև ձեռքով ու արևմտյան գրանտների ուժով հայաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտնվել են գրաքննության թիրախում և կորցնում են ֆեյսբուքում իրենց հրապարակումները տարածելու հնարավորությունը։
Արդեն տեղեկացրել ենք, որ այս կայքը վրացական factcheck.ge կայքի հետ համագործակցությամբ ստանձնել է հայաստանյան մամուլի գրաքննիչի դերը եւ ֆեյսբուքին հուշում է, թե որ լրատվամիջոցն է հակաիշխանական, որի դեմ պատժիչ սանկցիաներ կիրառեն՝ գովազդն անջատելու, նյութերի տեսանելիությունը սահմանափակելու ուղղությամբ։ Նրանք կամայական հրապարակումների «կեղծ» կամ «մանիպուլյատիվ» պիտակն են կպցնում, իրենց եզրակացությունն էլ վերնագրում՝ «վճիռ»։
Մենք ուսումնասիրեցինք այս վայ-փորձագետների կազմը եւ հասկացանք, որ հայտնի լրատվամիջոցների և բազմավստակ լրագրողների հոդվածները գրաքննում են երբևէ նորմալ լրագրությամբ չզբաղված, մի նորմալ հոդված չգրած, մի խելքը գլխին հարցազրույց չարած օրիորդներ ու պատանիներ, որոնք, ինչպես կասեր Գևորգ Պետրոսյանը, լրագրության հետ այնքան կապ ունեն, որքան մենք տիեզերագնացության հետ։ Իսկ ֆեյսբուքը, փաստորեն, հաշվի է առնում այս մարդկանց կամայական և հիմնազուրկ գնահատականները։
Հիմնական հեղինակները երեք երիտասարդ աղջիկներ են՝ Օֆելյա Սիմոնյանը, Արշալույս Բարսեղյանը և Կարինե Ղազարյանը, որոնց գլխավորում է media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը։ Մենք փորձեցինք հասկանալ, թե այս մարդիկ երբևէ մի օրախնդիր, հասարակությանը հուզող, իշխանության քիմքին ոչ հաճելի հրապարակոմով հանդես եկե՞լ են, գիտեն ինչ է լրագրողի աշխատանքը, ինչ է խոսքի ազատությոնը, թե՞ իրենց ողջ գործունեության ընթացքում միայն հակալրագրողական ուղով են անցել՝ այլոց աշխատանքը պիտակավորելով ու գրանտներից բարձր աշխատավարձ ստանալով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am



