Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղում, նախնական տվյալներով, ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է բնակելի տան վրա՝ վնասելով տան թիթեղյա տանիքը և լուսամուտը։ Ծառի մի մասը հենված է գազատար խողովակին։ Գազի արտահոսք տվյալ պահին չի արձանագրվել։
Նախնական տվյալներով՝ վնասվել են 6 տանիք, 11 ավտոմեքենա, ցանքատարածքներ և ծառեր։
Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի Պուշկինի փողոցի թիվ 100 հասցեում կարկուտի հետևանքով վնասվել են 6 քաղաքացիական և Տաշիրի ոստիկանության բաժնին ամրագրված 2 ծառայողական ավտոմեքենա։
Ահազանգեր են ստացվել նաև Ուռուտ բնակավայրից։
Վնասների վերաբերյալ տվյալները նախնական են և հետագա ուսումնասիրության արդյունքում կարող են փոփոխվել։



