Լոռու մարզում կասեցվել է տավարի կոտլետի արտադ...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Կառմիլան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և  «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Արտադրամասի առանձին գործառույթը՝ «Տավարի կոտլետ» արտադրատեսակի արտադրական գործունեությունը, կասեցվել է և տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: