Լոռու մարզպետը որևէ քննադատություն չի հանդուրժում. Սմբատ Խանվելյան

Լոռու մարզպետը որևէ քննադատություն չի հանդուր...

Երկու օր առաջ Politik.am-ը հրապարակել էր Վանաձորի բնակիչ Սմբատ Խանվելյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս հայտնում էր, որ հետապնդման է ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից. 

«Իմ քաղաքական հայացքների և ակտիվության համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից, ավելին՝ իմ ընտանիքին ու վատառողջ ծնողիս են անհանգստացնում ոստիկանական այցելությամբ։ Լոռու մարզպետը նպատակաուղղված միջոցներ է կիրառում իմ, լրագրող տիկնոջս՝ ազատ խոսքի, քաղաքական հայացքների վրա բռնանալու համար; Դիմում եմ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, հրապարակավ ներկայացրեք՝ ինչո՞ւ եք ոստիկաններ ուղարկել մեր տուն, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառել իմ վատառողջ ծնողին»,- գրել է նա։

«Ծնողներիս տանը ոստիկանների տարած խոսակցությունը եղել է հետևյալը, թե ինչեր է գրել մարզպետի հասցեին, եկել ենք պարզաբանում պահանջելու: Հետո բացատրագիր են վերցրել, որ ես շուրջ տաս տարի այդտեղ չեմ ապրում, բայց փաստացի գրանցված եմ»,- այսօր մեզ հետ զրույցում հայտնեց Խանվելյանը:

Քաղաքացին նշում է, որ մարզպետը որևէ քննադատություն չի հանդուրժում, իսկ եթե այն փաստարկված է, առհասարակ լսել չի ուզում: 

«Պարզապես հետքրքրիր է` ի պաշտոնե կամ օրինականության սահմաններում ո՞ր իրավունքով են ոստիկաններ ուղարկել: Կարծում եմ` պարզապես ներքին հրահանգ է եղել, որի նպատակը իմ խոսքը ճնշելն է:  Ոստիկանությանը կարող եմ ասել, որ ցանկացած իշխանություն էլ մի օր փոխվելու է, գալու է պատասխան տալու ժամանակը, և թե ոստիկանությունը մարզպետի ցանկությամբ գործի, ինքը նույնպես պատասխան  է տալու»: 

Խանվելյանի գրառման հետ կապված մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան անդրադարձ էր կատարել` գրելով. «Հերթական անհեթեթ մեղադրանք-ապատեղեկատվությունը ուղղված իմ դեմ: Արդեն հետաքրքիր չի ուրիշ բաներ մտածեք»:

Այս թեմայով

1.685 second