
Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։
Մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հասցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։
Դեպքի վայր ժամանած քննիչները հայտնաբերել են այնտեղ արնանման հետքեր, դանակ և ունեն կասկածներ, որ այն հանցագործության գործիքն է։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է իրավապահներին, ով նույնպես անչափահաս է։
Լուսանկարներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի վարչության պետ Խորեն Բարխոյանն է և ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։