Երեկ՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ խոշորացված համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի տարածքում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



