Լոնդոնը հերքում է Ուկրաինայում մասնակի հրադադ...

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հերքում են Ֆրանսիայի հետ համատեղ պլանի առկայությունը, որի համաձայն առաջարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մասնակի հրադադարի ռեժիմ հաստատել մեկամսյա ժամկետով: Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Սա այն պլանը չէ, որը մենք ներկայում ընդունում ենք», - հայտարարել են գերատեսչությունում:

Հաղորդվում է, որ Լոնդոնը և Փարիզը քննարկում են մի քանի հնարավոր տարբերակներ, բայց դրանցից ոչ մեկը դեռ չի ընդունվել որպես աշխատող պլան:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մեկ ամսով մասնակի հրադադարի ռեժիմ հաստատել, որը չի վերաբերի ցամաքային մարտական գործողություններին։