
Մեծ Բրիտանիան դատապարտել է Հորդանան գետի Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագրերը: Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին:
Նա ընդգծել է, որ եթե Իսրայելի իշխանությունների կողմից հաստատված E-1 բնակավայրի նախագիծը կյանքի կոչվի, ապա այն Պաղեստինի պետությունը կբաժանի երկու մասի՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և էականորեն խաթարելով երկու պետությունների գոյակցության մասին որոշումը։
Արտաքին գործերի նախարարը կոչ է արել Իսրայելի կառավարությանը փոխել իր որոշումը։