Լոնդոնում տեղի է ունեցել Եղիսաբեթ Երկրորդի հո...

Լոնդոնում տեղի է ունեցել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորության փորձը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է Daily Mail պարբերականը։

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են լեյբ-գվարդիայի զինվորները դագաղը տանում, իսկ հետո այն դնում դիակառքի վրա:

«Վելինգթոնյան զորանոցների լեյբ-գվարդիայի զինվորները Լոնդոնում անցկացնում են Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թաղման արարողության փորձը»,- ասված է հրապարակման մեջ:

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին 96 տարեկանում մահացել է Շոտլանդիայի Բալմորալ դղյակում, տեղեկացնում է Մեծ Բրիտանիայում 10-օրյա ազգային սուգ է հայտարարվել։ Նոր թագավոր է դարձել թագուհու ավագ որդին՝ արքայազն Չարլզը։