Լոնդոնի և Փարիզի կողմից Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է և հաշվի կառնվի Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա միջազգային իրավունքի համապատասխան ակտերի բոլոր նորմերի ու սկզբունքների բացարձակ աղաղակող խախտում է։ Անշուշտ, մենք այս տեղեկատվությանը ուշադրություն կդարձնենք և հաշվի կառնենք շարունակվող բանակցությունների ընթացքում, քանի որ դա հնարավոր չափազանց վտանգավոր տեղեկատվություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱՀԾ-ն հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են Կիևին միջուկային զենք և դրանց առաքման միջոցներ տրամադրել։



