Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալ...

Լոնդոնի բարձր դատարանը Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին, ձերբակալելու որոշում է կայացրել. հայտնում է բրիտանական The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին չի վճարել 11,5 հազար ֆունտ ստերլինգ մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին և անգամ չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին։ 

The Telegraph-ը նշում է, որ նախորդ երկու լսումներին չներկայանալու համար դատավորը Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթ ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի՝ ապրիլի 20-ին։ 

Հիշեցնենք, որ մինչև Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալը, Նատալյա Ռոտենբերգը 2005-2013-ներին ամուսնացած է եղել ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի հետ։