Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ամեն բան անում են, որպեսզի կարողանան ժողովրդին համոզել, թե իրենցից մեկն են ու իրենց կյանքը չի փոխվել 2018-ից հետո: Հենց այս նպատակով է, որ առ այսօր Փաշինյանը չի փոխել իր էժանագին բուլատից ատամը, որով Կուստուրիցայի ֆիլմի «ցիգան» հերոս է հիշեցնում: Փաշինյանի բուլատից ատամը կարծես այդքան էլ էֆեկտիվ չէ, ուստի նրանք ընտանիքով ինչ օյին ասես ժողովրդի գլխին չեն խաղում: Մեկ Աշոտ Փաշինյանը գարեջուր վաճառող է դառնում, մեկ գովազդային վահանակ փակցնող: Մեկ Աննա Հակոբյանը կառավարական ամառանոցը վերածում է իրենց 3-րդ մասի բոստանի ու բադրջան-բիբար է մշակում: Փաշինյանը փողոցներից բիչոկ ու աղբ է հավաքում: Սա էլ բավարար չէր, Փաշինյանը օրերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ Աննա Հակոբյանին անվանում էր լոբի մաքրող: Կարճ ասած Փաշինյանն ու կինը կաշվից դուրս են գալիս, որպեսզի աղքատ երեւան, բայց չի ստացվում, չեն կարողանում Հայաստանի նման փոքր երկրում իրենց իրական կյանքը գաղտնի պահել:
Օրերս մենք գրել էինք, որ Աննա Հակոբյանի համար նոր մեքենա են գնել, Lexus LX600 ultra luxury, որն արժե 200-250 հազար դոլար: Մեր հրապարակումից հետո մեզ հետ կապվեց մի մասնագետ, որ մանրամասն ներկայացրեց, որ իրականում Աննա Հակոբյանի մեքենան գերթանկարժեք զրահով է պատված եւ այդ 250 հազար դոլարին պետք է ավելացնել եւս 450 հազարը գործարանային զրահապատման համար: Ստացվում է, որ պետության հաշվին Փաշինյանի լոբի մաքրող կնոջ համար 700 հազար դոլարանոց մեքենա են գնել:
Փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակի հետ, այնուհետեւ կառավարության մամուլի բաժնի հետ, որպեսզի հասկանանք, թե Հայաստանում Աննա Հակոբյանից բացի քանի լոբի մաքրող ունի նման մեքենա: Մեզ պետք էր նաեւ հասկանալ, արդյոք իրականում մեքենան զրահապատ է, եթե այո, ապա ումի՞ց եւ ինչո՞ւ է վախենում Աննա Հակոբյանը:
Հ․Գ․ Ժողովրդի հաշվին գերշքեղ կյանքին զուգահեռ Փաշինյանն ու իր կինը չեն մոռանում մեկ մեկ հեծանիվով շրջել և գրել կեցցե՛ հեծանիվը։ Ինչ խոսք կեցցե՛ հեծանիվը։