այաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խորը անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը։



