Լիտվան Ուկրաինա է ուղարկել 2024թ. հերթական՝ 11-րդ ավտոշարասյունը հումանիտար օգնությամբ։ Այս մասին տեղեկացրել է LRT ազգային ռադիոն։
«Ավելի քան 30 մեքենա հումանիտար օգնությամբ ճանապարհ է ընկել։ Դրանք Ուկրաինա կհասցնեն վառարաններ, տաք հագուստ, չոր ուտելիքներ եւ այլ քաղաքացիական օգնություն»,- նշել է ռադիոն։ Ուկրաինացիներին կհանձնվեն նաեւ այդ մեքենաները։
Հումանիտար օգնությամբ շարասյունը կազմակերպվեծ է Ուկրաինայի Բարեկամների միջազգային ֆոնդի կողմից։ Ընթացիկ տարում նման շարասյուներ ուղարկվել են Խարկովի, Դոնեցկի, Խերսոնի եւ Սումիի մարզեր։



