Լիտվան մինչև 2035 թվականը 812 միլիոն եվրո կծա...

Լիտվան մտադիր է 10 տարվա ընթացքում ավելի քան 800 միլիոն եվրո ծախսել հակատանկային ականների և ականապատման այլ համակարգերի ձեռքբերման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է մերձբալթյան հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։

«Որպեսզի մինչև 2035 թվականը 812 միլիոն եվրոյի ականների զինանոց ձեռք բերելու մեր քաղաքական որոշումը փոխադրվի գործնական հարթություն, մենք բանակցություններ ենք վարում Ուկրաինայի և Լեհաստանի հետ՝ այդ զինամթերքի արտադրության և գնման հարցով»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ հակատանկային ականներով զինման ժամանակացույցը նախատեսում է մինչև 2029 թվականը գնել 10 տարվա համար հաշվարկված ողջ քանակի 60%-ը։ «Դա պետք է կազմի 170 հազար ական»,- հստակեցրել է Կաունասը։

Վիլնյուսը նախատեսված ծախսերը կծածկի միայն մասնակիորեն։ Ինչպես նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, 189 միլիոն եվրոն կհատկացվի SAFE (Security Action for Europe) հիմնադրամի միջոցներից։