Համագործակցել եմ ԱԱԾ-ի հետ, մասնագիտական օգտակար եմ եղել: Այս մասին ճեպզրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը ինձ՝ որպես կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության՝ փորձագիտական աջակցության համար, ես՝ լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, ՀՀ-ի մասին է, պետական ինստիտուտ է, հարցն էլ ծանրակշիռ հարց է, ու համաձայնություն եմ հայտնել իրենց այդ հարցով մասնագիտական օգտակար լինելու: Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունը ավարտվել է, ես սա չեմ թաքցրել»,- նշել է նա:
Անդրադառնալով գործակալ լինելու մասին հարցին և իր հետ տարվող զուգահեռներին՝ Միրզոյանը շեշտել է, որ զուգահեռ տանել մի մարդու մեջ, ով այս իրավիճակում իր երկրի ազգային անվտանգությանը փորձել է օգտակար լինել՝ այն մարդու հետ, ով եղել է մի կայսրության գործակալ՝ մի քիչ այն չէ:



