Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը հանդիպել է Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակության հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարների վերաբերյալ։



