
Ո՛չ բոլոր արգելոցներն են հնավայր, ինչպես և, ո՛չ բոլոր հնավայրերը կարող են իրենցից ներկայացնել արգելոց: Այս մասին ԱԺ իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի ներկայացրած նախագծին՝ համաձայն որի առաջարկվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի ամբողջ տեքստում «արգելոց» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «հնավայր» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով;
«Եթե դուք փորձում եք հիմնավորել անգլերենի «Archeological site»-ով, բացարձակապես «Archeological site»-ը չի նշանակում հնավայր, այլ՝ հնագիտական»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: