Լիճքում ավարտին են մոտենում արտաքին լուսավորո...

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես տեղեկացանում է Մարտունու համայնքապետարանի աշխատակազմը, Լիճքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Լիճքի Ա-2 թաղամասի 2, 3, 5-րդ փողոցներում՝ 1840 մետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 64 լուսատուի տեղադրմամբ։

Շինարարական աշխատանքները, որոնք  իրականացրել է «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ն, մեկնարկել են սեպտեմբերին և արդեն իրականացվել են շուրջ 95 տոկոսով։