Լիբանանում Հայաստանի դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջջիին:
Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Յուսեֆ Ռաջջին հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ հայտնելով իր պատրաստակամությունը դեսպանության աշխատանքներին աջակցելու գործում:
Սարմեն Բաղդասարյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում:



