Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Լիբանանից արձակված երեք հրթիռներից երկուսը, իսկ լիբանանյան տարածքից թռչող անօդաչու թռչող սարքն ընկել է հրեական պետության հյուսիսում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Այս հարձակումների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան, նշել են զինվորականները։
Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր Իսրայելի հյուսիսային հատվածում օդային ռմբակոծության ազդանշանների ակտիվացման մասին։