Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբը իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ հեռախոսազրույցում հայտնել է Բեյրութի և Դամասկոսի միջև բարիդրացիական հարաբերություններ կառուցելու՝ իր ցանկությունը, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների շահերին, հայտնում է LBCI-ն։
Երկու նախարարներն էլ ընդունել են հաջորդ տարվա սկզբին հանդիպելու և երկու երկրներին առնչվող հարցերը քննարկելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը հայտարարեց Դամասկոսը գրավելու մասին և սկսեց անցումային իշխանությունների ձևավորումը։
Դեկտեմբերի 21-ին Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Ալ-Շիբանիին նշանակել է արտաքին գործերի նախարար։