Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը հետեւյալն է՝ Ղա...

Փաշինյանը հիշեցրեց, որ 2016-ին, երբ Կոմանդոսին ինքը հարցրել է ապրիլյան պատերազմի մասին, վերջինս պատասխանել է, որ դա եղել է «Разведка боем»: Այո, պատերազմից խուսափելու ձեւ կար՝ բոլոր 7 շրջանները հանձնել՝ առանց պայմանների եւ Ղարաբաղի կեսն էլ հանձնել՝ ներառյալ Շուշին:

Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ղարաբաղի մնացած մասի ճակատագիրը թողնել անորոշ: Ընդ որում, եթե մենք գնահատեինք, որ սա մի գործարք է, որին արժի գնալ, մենք կգնայինք, բայց սա էր գինը: Մենք կարծել ենք, որ պետք է պայքարենք, որ պետք է չհանձնվենք: Մեզ մեղադրում են, որ ասել ենք՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»: Հիմա տեսանյութ է հայտնվել համացանցում, որտեղ 2016-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ եթե Ադրբեջանը հարձակվի, նոր տարածքներ կկորցնի: Փաստորեն մեզ մեղադրում են մի բանաձեւի մեջ, որի հեղինակն իրենք են:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ ինչի՞ ես արել «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը: Իր տեսակետից ճիշտ է ասում, որովհետեւ իր տեսակետը հետեւյալն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ: Եթե իրենք գտնում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ, մենք դրան համաձայն չենք»,-ասաց նա: