Ilur.am–ը գրում է.
«Ձեր կարծիքով, ի՞նչ արձագանքի արժանացավ փետրվարի 27-ին ընդդիմության պառակտվածության մասին լրագրողի հարցին տված Ձեր պատասխանը։
–Արձագանքն, ի զարմանս ինձ, ավելին էր, քան ես սպասում էի։ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։
Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը։



