Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում

Այս պահին քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: «Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում` բնորոշելով այն որպես կեղծ»,- նշել է փաստաբանը: Լևոն Քոչարյանը հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։