Լեւոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարո...

Քիչ առաջ դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից: Այս մասին հայտարարություն է արել Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը: 

«Քիչ առաջ դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից: Մասիս Մելքոնյանը ընդամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս արել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը:

Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Արամ Վարդևանյան,
Էրիկ Ալեքսանյան»,- ասվում է հայտարարությունում: