Հաստատում ենք լուրերն այն մասին, որ Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա նաև գրել է, որ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով քննիչը այս պահին հայտնում է նախաքննության ավարտ. գործը կուղարկվի դատարան:
Փաստաբանը նշել է, որ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:



