Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Լևոն Դավիդյանին նշանակել Հատուկ նշանակության ուժերի հրամանատար՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»: