Լեռնային Ղարաբաղի հայերը սպասում են արձագանքի...

«Ինչո՞ւ է Ադրբեջանը պատժում Լեռնային ղարաբաղի 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխաներին:

Ես պնդում եմ, որ Ադրբեջանը դա անում է բնակչության դեմ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ժողովրդավարական ընտրության համար, որը պահպանվում է արդեն 30 տարի»:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով.

«Այսօր Լեռնային Ղարաբաղը գազ չունի և ամբողջովին արգելափակված է։ ԼՂ հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից»: