Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշար...

ՌԴ դրոշի ատրիբուտները պղծած Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ հայտնաբերված և ՔԿ ներկայացված Երևան քաղաքի բնակչին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։