Լեհաստանը կկրճատի Բեյրութում իր դեսպանատան աշ...

Լեհաստանը Լիբանանի մայրաքաղաքում կսահմանափակի իր դեսպանատան աշխատակազմի թիվը, հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ կառավարությունը փոխադրամիջոց կտրամդրի Լեհաստանի այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան լքել Լիբանանի տարածքը, հաղորդում է Al Jazeera-ն։

«Որոշում է ընդունվել սահմանափակել Բեյրութում մեր դեսպանատան աշխատակազմը»,- լրագրողներին հայտնել է մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։ - Հիմնականում դրանք դիվանագետների ընտանիքներ են։ Մենք կփորձենք պահել անհրաժեշտ մարդկանց, իսկ նրանք, ումներկայությունը խիստ անհրաժեշտ չէ, կվերադառնան Լեհաստան»,- հավելել է նա։