Լեհաստանը հայց է նախապատրաստում ընդդեմ Ռուսաստանի՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանում իրականացված ոճրագործությունների համար ռեպարացիաներ (փոխհատուցում) ստանալու նպատակով, գրում է Financial Times-ը:
Խոսքը վերաբերում է այն վնասին, որը երկիրը, իբր, կրել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության ժամանակաշրջանում, երբ հանդիսանում էր ԽՍՀՄ դաշնակիցը:
Մոսկվայի պատմական հանցագործությունները հետաքննելու հանձնարարականը տվել է վարչապետ Տուսկը:
Նշվում է, որ այդ գործով կզբաղվի շուրջ տասը պատմաբաններից և հետազոտողներից կազմված թիմը:
Ռուսաստանի դեմ հայցը համահունչ է Գերմանիայից պահանջվող 1,3 տրիլիոն եվրոյի փոխհատուցմանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հանցագործությունների համար:
Թե որքան գումար կպահանջեն Մոսկվայից, դեռևս վաղ է ասել:



