Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է Բելառուսի հետ սահմանի օդային տարածքում նոր միջադեպի մասին:
Մասնավորապես, հաղորդվել է, որ 2026 թ. հունվարի 28-ի երեկոյան հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ Բելառուսի կողմից մոտեցող օբյեկտները մտել են Լեհաստանի օդային տարածք։ «Բոլոր օբյեկտների թռիչքն անընդհատ վերահսկվում էր Լեհաստանի զինված ուժերի ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերով», - ասվում է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ այդ տարածքում միառժամանակ կասեցվել են քաղաքացիական թռիչքները։
Լեհական կողմը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերված օբյեկտներն օդերևութաբանական զոնդեր են եղել։
«Իրավիճակը գտնվում է մշտադիտարկման ներքո, և Լեհաստանի զինուժը շարունակում է պատրաստ լինել Լեհաստանի օդային տարածության պաշտպանության հետ կապված խնդիրների կատարմանը», - նշվում է հայտարարության մեջ։



