Լեհաստանը և Չեխիան կվերսկսեն ժամանակավոր վերա...

Լեհաստանի իշխանությունները որոշել են վերսկսել Սլովակիայի հետ սահմանին ժամանակավոր հսկողությունը։ Ինչպես տեղեկանում ենք  ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին։

«Կառավարությունը որոշել է կեսգիշերից ժամանակավորապես վերսկսել սահմանային հսկողությունը Սլովակիայի հետ սահմանին», - ասել է նա։    

Նախարարի խոսքով՝ այս որոշման պատճառը բալկանյան ուղղությամբ անօրինական միգրանտների հոսքն է:    

Չեխիան նույնպես հոկտեմբերի 4-ից ժամանակավորապես վերականգնում է Սլովակիայի հետ սահմանին ստուգումները՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությամբ։ Այս մասին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում:     

 «Կեսգիշերից մենք ստուգումներ ենք սկսում Սլովակիայի հետ սահմանին», - գրել է նա: