Լեհաստանն իր զինվորներին չի ուղարկի Գազայի հատված, հայտարարել է հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Հարցը պետք է հստակ դնել։ Լեհաստանը մտադիր չէ իր զորքերն ուղարկել Գազայի հատված և չի ուղարկի», - ասել է Տուսկը։
Նա հավելել է, որ Լեհաստանն անվտանգության ոլորտի այլ առաջնահերթություններ ունի։
«Մենք ունենք մեր անվտանգության խնդիրները, և ես որևէ մեկի չպետք է բացատրեմ, թե ինչի վրա ենք մենք կենտրոնացած», - ասել է վարչապետը։
2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն տվեց ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևին՝ հաջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման վերաբերյալ համապարփակ պլանին։ Կողմ հանդես եկան խորհրդի 15 անդամներից 13-ը. Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ մնացին։ Գազայի շուրջ Միացյալ Նահանգների պլանում առաջարկվում էր անկլավի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ Խաղաղության խորհրդի ստեղծում։ Նաև նախատեսվում է ուժային մանդատ միջազգային կայունացման ուժերի համար, որոնք պետք է տեղակայվեն Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգմամբ: Խաղաղապահ ուժերի կազմի մասին դեռևս տվյալներ չկան։



