Լեհաստանի տարածքը 2025 թվականին կրճատվել է 68...

Լեհաստանի տարածքը 2024 թվականի համեմատ նվազել է 68 հեկտարով։ Այս մասին հուլիսի 27-ին հայտնել է Gazeta.pl պորտալը՝ հղում անելով հանրապետության գլխավոր վիճակագրական ծառայության տվյալներին։

Ինչպես նշում է պորտալը՝ մասնագետները վերանայել են 11 վոյևոդությունների սահմանները։ Ամենամեծ փոփոխությունները տեղի են ունեցել Արևմտյան Պոմերանյան Վոյևոդությունում, որի տարածքը նվազել է 35 հեկտարով։

Նշվում է, որ սահմանների ճշգրտումը կատարվել է Բալթիկ ծովի երկայնքով գտնվող տարածքներում, քանի որ փոխվել է Լեհաստանի տարածքային ջրերի բազային գիծը։