Լճացած սառը օդի շերտն այսօր քայքայվել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով և դիտվել է ամպամածության էական նոսրացում:

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում: