Երեկ, փետրվարի 5-ին, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն անդրադարձել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։
Խումարյանը շատերի համար անսպասելի քննադատական տեսեկատներ էր շարադրել իր հոդվածում, որոնք առնչվում էին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հակահայկական թեզերին։
Հոդվածում շարադրված թեզերն արդեն բավական քննարկվեցին, բայց երևույթն իքնին առանձին քննարկման առարկա է։ Պետական լրատվամիջոցի գործադիր տնօրենը քննադատում է երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին։ Նա իր օրինակով ցույց է տալիս, որ ազատ մարդը ազատ է ամենուր ու չկան կապանքներ, որոնցից հնարավոր չէ ազատվել։
Խումարյանի հոդվածն ու քաղաքացիական դիրքորոշումը լայն ապտակ էր իրեն լրագրող համարող, Հանրային հեռուստաընկերության գլխավոր քարոզիչ Պետրոս Ղազարյանին։ Խումարյանի այս սզկբունքային դիրքորոշումից հետո Պետրոս Ղազարյանը պետք է փոխի մասնագիտությունը և աշխատավայրը (դադարի հանրային միջոցներից աշխատավարձ ստանալ) և առավել համապատասխան աշխատանքի անցնի, օրինակ ՝ Վահագն Ալեքսանյանի ձեռքի տակ քարոզչական գործունեություն ծավալի civic.am կայքում։
Մյուս կողմից էլ Պետրոս Ղազարյանի մասին ժամանակին Նիկոլ Փաշինյանն է ամեն բան ասել․ «Նաեւ համարվում է (Պետրոս Ղազարյանը խմբ․) Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ»,- տարիներ առաջ Փաշինյանն այսպես էր արձագանքել Պետրոս Ղազարյանի եթերում արված հայտարարություններցի մեկին։



