Լավրովը ժամանել է Նյու Յորք

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։

«Վաղը նրա նախագահությամբ կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ», - գրել է նա։

Զախարովայի խոսքով՝ Լավրովի ինքնաթիռին Flightradar-24-ով հետևել են բազմաթիվ մարդիկ։

Երկուշաբթի օրը Լավրովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումներից մեկին՝ բաց քննարկումներին՝ կազմակերպության կանոնադրության սկզբունքների պաշտպանության թեմայով։ Երեքշաբթի օրը նա նախագահելու է Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի ևս մեկ նիստ՝ բաց քննարկումներ մերձավորարևելյան խնդիրների շուրջ: