ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի միջոցառումներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Մասնավորապես, երեքշաբթի և չորեքշաբթի՝ հուլիսի 16-17-ը, նա նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով բաց բանավեճերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հուլիսի 1-ից մեկ ամսով անցել է Ռուսաստանի Դաշնությանը։
Լավրովը երեքշաբթի կնախագահի բազմակողմ համագործակցության վերաբերյալ բաց բանավեճը։
Չորեքշաբթի ՌԴ արտգործնախարարը կվարի նախարարների մակարդակով բաց բանավեճը, որը կկենտրոնանա Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ պաղեստինյան ճգնաժամի կարգավորման վրա:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն, Նյու Յորքում կայանալիք միջոցառումների շրջանակում, Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հանդիպում չի խնդրել: