Լավրովը զանգահարել է Վենեսուելայի փոխնախագահի...

Այսօր՝ հունվարի 3-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգես Գոմեսի հետ, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին «զինված ագրեսիայի» համատեքստում։

«Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին՝ ուղղված ազգային շահերի եւ երկրի ինքնիշխանության պաշտպանությանը։

Կողմերն աջակցել են հետագա թեժացումը թույլ չտալու եւ երկխոսության միջոցով ստեղծված իրավիճակից դուրս գալու գաղափարին։

Զրույցի ընթացքում հայտարարվել է երկկողմ տրամադրվածություն՝ ամրապնդելու համապարփակ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի եւ Վենեսուելայի միջեւ»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։