Լավրովը ու Կարմիր Խաչի նախագահը քննարկել են ի...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Կողմերը նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա արդյունավետ փոխգործակցության պատրաստակամություն են հայտնել:

Նշվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ ԿԽՄԿ-ի միջեւ շփումները մշտական բնույթ են կրում և ավանդաբար անցնում են կառուցողական եւ բովանդակալից: