Լավրովը նախազգուշացնում է Մերձավոր Արևելքի պա...

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս լարվածությունը պայթյունավտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այս իրադրությունը սկզբունքորեն պայթյունավտանգ է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Կան շատ ականներ, որոնք կպայթեն դրանց վրա ոտք դնելու առաջին իսկ պահին»,- հայտարարել է Լավրովը։

Նա նշել է, որ Իրանը Ռուսաստանի մոտ գործընկերն է, հետևաբար ռուսական կողմը չի կարող անտարբեր լինել այն զարգացումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում։ «Իրանը մեր գործընկերն է՝ մոտ գործընկերն ու հարևանը։ Իհարկե, մենք անտարբեր չենք դեպքերի ներկայիս զարգացման նկատմամբ»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իրանն ու Իսրայելը գիտեն, որ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ մերձավորաևելյան տարածաշրջանում լարվածության թոթափման հարցում։