ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ չի կարող հաստատել տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Չեմ կարող հաստատել այդ տեղեկությունները, թեեւ դա լիովին ներգրվում է այն դիրքորոշոմների տրամաբանությունում, որոնք այժմ արտահայտում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։



