Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ...

Փետրվարի 24-ին, եգիպտական ​​կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրյա եգիպտացիների նախարար Բադր Աբդելաթիի հետ։

Զրույցը կենտրոնացած է եղել Ռուսաստանի և Եգիպտոսի միջև միջազգային ֆորումներում արդիական հարցերի շուրջ արտաքին քաղաքականության սերտ համակարգման շարունակականության վրա, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Բադի այդ, նախարարները մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգը՝ ընդգծելով «երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ հետագա համատեղ աշխատանքի կարևորությունը»։