ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասի իրավիճակը, ինչպես նաեւ վիճակն ուկրաինական հակամարտությունում։ Այս մասին նշվել է ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում՝ Նիժնի Նովգորոդում անցկացվող ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցության շրջանակում, ՌԴ եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքների հիման վրա, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Շոշափվել են միջազգային օրակարգի հիմնական ուղղությունները, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում, ինչպես նաեւ որոշ միջազգային հարթակներում։ Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության գերակայությունների մասին։ Ներկայացվել են ՌԴ սկզբունքային գնահատականները ուկրաինական հակամարտության վերաբերյալ»,- տեղեկացրել են նախարարությունում։
Տեղեկացվել է նաեւ, որ նախարարներն անդրադարձել են երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերին։ «Ռուսական կողմը հատուկ շեշտադրել է փոխգործակցության շարունակման անհրաժեշտությունը ընթացիկ հարցերի լուծման, կապերի ընդլայնման եւ փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնման ուղղությամբ»,- ավելացրել են ՌԴ ԱԳՆ-ում։



